«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ռուբեն Վարդանյանը, Դավոսում տնտեսական համաժողովի ժամանակ հարցազրույց տալով Россия 24 հեռուստաընկերությանը, հայտարարել է, թե բնական է, երբ խոսում են «Տրոյկա Դիալոգի» վաճառքի մասին, և դրա մեջ «տարամաբանություն կա»: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը:
Գործակալությունն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի ամենախոշոր բանկը` «Սբերբանկը», պատրաստվում է գնել «Տրոյակա»-ն, քանի որ դրանով ցանկանում է զարգացնել իր ներդրումային ստորաբաժանումը, իսկ ռուսական շուկայում «Տրոյկան» այդ ոլորտում ամենաարդյունավետներից է:
Նա ասել է, որ դեռ վաղ է խոսել որևէ գործարքի մասին, սակայն նշել է, որ «Տրոյկան» դիտարկում է երեք տարբերակ. զարգանալ միայնակ, զարգանալ արևմտյան մեկ այլ ֆինանսական ինստիտուտի հետ կամ զարգանալ ռուսական ֆինանսական ինստիտուտի հետ: