Բրիտանական մամուլի տեղեկացմամբ` «Տոտտենհեմ»-ն առաջ է անցել «Արսենալ»-ից` «Այաքս»-ի պաշտպան Յան Վերտոնգենի իրավունքների համար մղվող պայքարում:
Ըստ տեղեկատվության` կողմերի միջև տրանսֆերային գործարքը կկնքվի մինչև շաբաթվա վերջ:
Ենթադրվում է, որ «Տոտտենհեմ»-ն ամստերդամյան ակումբին կվճարի 8.1 մլն ֆունտ:









































