Իսպանական մամուլին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ «արքայական ակումբ» տեղափոխությունը դժվար որոշում է եղել իր համար:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել աշխատանքն իր ներկայիս պաշտոնում:
««Ինտեր»-ից հեռանալը դժվար որոշում էր, քանի որ ես սիրահարված էի այդ ակումբին: Շատ էի կապված իմ ֆուտբոլիստների և Մասսիմո Մորատիի հետ, ով առանձնահատուկ անհատակնություն է: Բայց «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարողացավ ինձ համոզել իր նախագծերով : Նա ասաց, որ «Ռեալ»-ն ունի իմ կարիքը, ես էլ իմ հերթին զգում էի վերջինիս կարիքը»,- հայտարարել է Մոուրինյոն:







































