«Երկրաշարժից պաշտպանվելու միակ ձևը ճիշտ և բարձր որակի հակասեյսմիկ շինարարությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում հաճախ կրկնվող երկրաշարժներին, ասաց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը: Ըստ նրա` սա պարզապես սեյսմիկ ակտիվության ժամանակահատված է, որը կարող է կապված լինել Վանի ուժեղ երկրաշարժի հետևանքների հետ. «Վերջին մեկ տարվա կտրվածքով սեյսմիկ ակտիվությունը բարձրացել է` համեմատած նախորդ տարիների հետ: Այսօրվա դրությամբ վերջնական եզրակացությունների գալ հնարավոր չէ»:
Իսկ թե որն է ստեղծված խուճապի պատճառը, մասնագետը պատասխանեց. «Խուճապի մթնոլորտը, ցավոք, մեզ մոտ առաջանում է շատ արագ և ամենաչնչին պատճառներից: Վախենալու ոչինչ չկա»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































