Իսպանական մամուլի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:
Լապորտայի կարծիքով՝ «կապտանռնագույններ»-ի ներկայիս ղեկավարությունը` Սանդրո Ռոսելի գլխավորությամբ, ոչ միայն չեն նպաստում ակումբի զարգացմանը, այլև քայքայում են այն ամենը, ինչ ձեռք էր բերվել իր ջանքերով: Լապորտան չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը կատալոնական ակումբի նախագահի հերթական ընտրությունների ժամանակ:
«Առայժմ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց պետք է նշեմ, որ 1.5 տարվա ընթացքում նրանք կարողացան քայքայել այն ամենը, ինչ ստեղծվել էր մեր ջանքերով»,- հայտարարել է Լապորտան:






































