Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը, որը նա հայտարարել էր բանտում իր հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար: Հացադուլի դադարեցման մասին հայտնել է Տիմոշենկոյին բուժող բժիշկ Լուտց Հարմասը:
Տիմոշենկոյին չորեքշաբթի առավոտյան առողջության վերականգման համար Խարկովի կանանց գաղութից տարել են հիվանդանոց:












































