NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Առաջին տեղում է «Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայընթի` «Դենվեր»-ի հետ խաղում կատարած հիանալի անցումը:
Հանդիպումն ավարտվել է 99:102 հաշվով` «Դենվեր»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քոբի Բրայընթը, ով վաստակել է 43 միավոր, տիրել 6 անդրադարձի և կատարել 5 արդյունավետ փոխանցում:










































