ԶԼՄ-ների փոխանցմամբ` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան` պայմանավորված խաղերի կազմակերպման և անցկացման կապակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կանցկացնի: Կազմակերպության հայտարարության համաձայն` կասկածի տակ են առնվել 22 ակումբ և 61 մարդ: Բոլոր կասկածյալներն այսօր ծանուցագրեր են ստացել` ներկայանալու և նշված գործի առումով բացատրություններ տալու:
Այս անգամ խոսքը գնում է 33 խաղերի մասին: Դրանց թվում չկան Ա Սերիայի հանդիպումներ: Բ Սերիայի 29 խաղերին գումարվում են ցածրագույն լիգաների 4 հանդիպումներ:
Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում պայմանավորված խաղերի կասկածանքով Իտալիայում ձերբակալվել է 30 մարդ:







































