«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին կառաջարկի շարունակել համագործակցությունը:
Լրատվական աղբյուրը տեղեկացնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո, անկախ դրա արդյունքներից, իտալացի մասնագետին 3-ամյա պայմանագիր կառաջարկվի, որի համաձայն նա կվաստակի տարեկան 5 մլն եվրոյից ոչ պակաս:
«Քաղաքայիններ»-ի հետ Մանչինիի ստորագրած ընթացիկ պայմանագիրը կավարտվի 2013 թվականի հունիսի 30-ին: Եթե բրիտանական լրատվական աղբյուրների տեղեկությունները հավաստի են, ապա այժմ Մանչինիի աշխատավարձը կազմում է 3.5 մլն եվրո, չհաշված զանազան բոնուսները, որ տրամադրվում են մասնագետին հաջողություններ գրանցելու դեպքում:











































