Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ՏԵՌՍՕ էներգիա արտադրող ընկերությունում 1 տրիլիոն յենի ներդրում կատարել: Այս ընկերությունը հանդիսանում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը: Էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Էդանոյի խոսքերով` նման ներդրումը նշանակում է, որ այդ ընկերությունը փաստացի գտնվում է պետության կառավարման ներքո:
Ավելի վաղ հայտնում էին, որ ՏԵՌՍՕ-ն մտադիր է իշխանություններից խնդրել 1 տրիլիոն յեն, որպեսզի ամբողջությամբ փոխահատուցի ատոմակայանի աղետից տուժածներին:
Ներկա դրությամբ երկրում դադարեցված են բոլոր ատոմակայանների աշխատանքները:










































