Չմիավորման շարժան անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը այսօր բացվել է Շարմ-էշ-Շեյխում: Սա առաջին միջազգային ֆորումն է, որը անցկացվում է երկրում «արաբական գարնանից» հետո:
Հանդիպմանը մասնակցում են Շարժման մեջ մտնող մոտավորապես 100 երկրների ներկայացուցիչներ:
«Չմիավորման շարժումը շարունակում է կարևոր դեր խաղալ միջազգային հարաբերություններում և զգալի ազդեցություն է թողնում համաշխարհային քաղաքականության վրա»,- հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Ամրը:
Հանդիպման օրակարգ են մտցվել սուր հարցեր, որոնք վերաբերում են Շարժման երկրներին:









































