Wednesday, 10 06 2026
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Արմենիա TV-ն խեղաթյուրում է փաստերը. Մաշտոցի պուրակի ակտիվիստներ

«Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություն, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունը և Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ դիմել են Արմենիա TV-իի տնօրինությանը:

Հարկավ, Ձեր հեռուստաընկերությունը ևս ձգտում է անաչառ լինելու համբավ ունենալ: Սակայն այդպիսի համբավ և համապատասխան հեղինակություն հնարավոր է ձեռք բերել միայն դեպքերի և իրադարձությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանմամբ:Ս. թ. մայիսի 6-ին ժամը 22.00-ի շուրջ «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում եթեր է հեռարձակվել Մաշտոցի այգու իրադարձությունների և մասնավորապես ապրիլի 29-ին ոստիկանության կողմից կատարված անօրինականությունների և բռնությունների վերաբերյալ խիստ կողմնակալ ռեպորտաժ, որտեղ խեղաթյուրվում և գլխիվայր են ներկայացվում փաստերը, դեպքերի ու իրադարձությունների ժամանակագրությունները, մոնտաժվել ու միացվել են տարբեր իրավիճակների կտորներ և այլն:

Մենք դատապարտում ենք Ձեր հեռսուստաընկերության կողմից իրականացված կողմնակալությունը և կեղծիքները և պահանջում հանդես գալ հայտարարությամբ հերքելու մեր նկատմամբ իրականացված զրպարտանքը, կամ եթեր տրամադրել մեզ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր տեսակետը և հերքել մեր հասցեին հնչած զրպարտանքը: Հակառակ պարագայում մենք բոլոր հիմքերը կունենանք համոզվելու, որ Ձեր հեռուստաընկերությունը վարվել է շահադիտական դրդումներով և կողմնակալ հաղորդում է եթեր հեռարձակել:

Այդ համոզմունքը, բացի վերը նշված աչառու հաղորդումից, մեկ ուրիշ հիմք էլ ունի. Արմենիա հեռուստաընկերությունը ոչ մի անգամ չի լուսաբանել ցուրտ եղանակին` ձյան ու անձրևի պայմաններում 80 օր շարունակ գիշեր-ցերեկ Մաշտոցի այգում հանուն հանրային իրավունքների, օլիգարխիայի ու վարչական մեքենայի ահռելի ուժի ապօրինությունների դեմ դուրս եկած հանրության քաղաքացիական պայքարը:

Մեզ եթեր չտրամադրելու և մեր պատրաստած տեսանյութը չցուցադրելու պարագայում Արմենիա հեռուստաընկերությունը կսպառի վստահության այն չափաբաժինը, որից այն կողմ նրա կողմնակալ լինելու մասին համոզմունքն է: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, որ հարգվի ազատ ու անկողմնակալ արտահայտվելու մեր իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում