Անգլիայի ազգային առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն խոշոր` 1:4 հաշվով պարտություն է կրել «Լիվերպուլ»-ի հետ կայացած արտագնա հանդիպմանը: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն բրիտանացի լրագրողներին է հայտնել անհաջողության պատճառները:
««Լիվերպուլ»-ն ավելի ուժեղ էր, լավ էր տրամադրված խաղին և ճիշտ ժամանակին իր գրոհների ավարտն էր արձանագրում: Մենք դժվարին մրցաշրջան ենք անցկացրել, որի ընթացքում միավորներ ենք կորցրել: Մեր խնդիրներն, իհարկե, վաղուց են կուտակվել:
Սաներս ջանք չէին խնայում հաջողության հասնելու համար: Երբ խաղի հաշիվը 0:0 էր, մեր հակառակորդին փրկեցին դարպասաձողերը: Գուցե այս պահերը կարո՞ղ էին փոխել խաղի ընթացքը»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դի Մատեոն:










































