News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Սահմանադրությունում՝ ըստ որոնց՝ նվազեցվում է պատգամավոր դառնալու համար սահմանված տարիքը:
Այդ ուղղման օգտին քվեարկել է 150 պատգամավորից 112-ը: Օրինագծի համաձայն՝ այսուհետ պատգամավոր կարող է դառնալ 21 տարին բոլորած Վրաստանի քաղաքացին, մինչդեռ սրանից առաջ պատգամավոր դառնալ հնարավոր էր միայն 25 տարեկանը լրանալուց հետո:
Սահմանադրական ուղղումներն ուժի մեջ կմտնեն խորհրդարանի երկրորդ ու երրորդ ընթերցումից և նախագահի կողմից հաստատվելուց հետո:








































