Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին հաղթանակի կապակցությամբ:
Օլանդը իր հերթին ջերմագին շնորհավորել է Պուտինին պաշտոնին անցնելու կապակցությամբ:
«Զրույցի ընթացքում երկրների ղեկավարները բարձր գնահատական են տվել ռուս-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով կառուցողական հարաբերությունները ինչպես երկկողմանի հարաբերություններում, այնպես էլ բազմակողմանի կառույցներում»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Հիշեցնենք. Ֆրանսուա Օլանդը հաղթանակ տարավ մայիսի 6-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` հավաքելով ձայների 51,5%-ը: Նրա մրցակից Նիկոլա Սարկոզին ստացել էր ձայների ավելի քան 48%-ը:
Հինգերորդ հանրապետության հաստատումից հետո Օլանդը երկրորդ սոցիալիստն է, որը դարձել է երկրի նախագահ:







































