Ֆիլիպինների հարավում գտնվող Բութուան քաղաքի հագուստի եռահարկ խանութներից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել են այդ խանութի առնվազն 16 աշխատակիցներ։ Ա յս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Կրակը չի հաջողվել մարել 5 ժամերի ընթացքում։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարներն այրվող խանութից դուրս են բերել 3 աշխատակցի։










































