Հյուսիսային Կարոլինայի ընտրողները երեքշաբթի օրը կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխությանը, ըստ որի` նահանգում արգելվում են միասեռականների ամուսնությունները` այսկերպ մեծ հարված հասցնելով ԱՄՆ-ում միասեռականների իրավունքների համար պայքարող մարդկանց ջանքերին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, փոփոխությունը, ըստ որի` կնոջ և տղամարդու միջև ամուսնությունը միակ օրինական միությունն է, ստացել է ընտրողների մեծ մասի աջակցությունը:
Հաղորդվում է, որ ընտրողների 61 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխության ընդունմանը:






































