Playboy ամսագրի մոդելը խափանել է Մեքսիկայի նախագահական ընտրությունների թեկնածուների հեռուստաբանավեճը ալիքներից մեկի եթերում: Սեքսուալ, շիկահեր Խուլիա Օրայեն կադրում հայտնվել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց դրանից անմիջապես հետո բոլորը մոռացել են քաղաքականության մասին:
Բանավեճի ժամանակ աղջիկը թեկնածուներին պետք է հանձներ միայն տեղեկատվական թերթիկներ և աննկատ հեռանար: Սակայն նա կադրում երևացել է սպիտակ, լայն բացվածք ունեցող զգեստով, ինչն ընդգծել է մոդելի բարեմասնությունները:
Զարմանալի չէ, որ այս վառ դրվագն աշխուժացրել, անգամ արթնացրել է հանդիսատեսների մեծ մասին: Սակայն եղել են նաև դժգոհ մարդիկ, ովքեր հայտարարել են, որ Օրայենի կադրում հայտնվելը և նրա բաց զգեստը «խափանել են լուրջ միջոցառումը»: Դաշնային ընտրական հանձնաժողովը ստիպված է եղել ներողություն խնդրել:







































