Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում ձերբակալել է բլոգեր Ալեքսեյ Նավալնիին և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին: Երեքշաբթի օրը Մոսկվայի կենտրոնում անցկացվում են ընդդիմության չթույլատրված ակցիաներ, այսպես կոչված` անժամկետ «քաղաքական զբոսանքներ»:
Ընդդիմության կողմնակիցները երեկոյան հավաքվել են Պուշկինի հրապարակում, որտեղից ոստիկանությունը նրանց դուրս է հանել: Ապա նրանք շարժվել են դեպի Տվերսկայա փողոց, որտեղ շատերը ձերբակալվել են: Ակցիայի մասնակիցների մի մասը, մասնավորապես Սոբչակը և պատգամավոր Իլյա Պոնոմարյովը հասել են Նիկիտյան զբոսայգի, ուր եկել է նաև Նավալնին: Դրանից հետո Նավալնիին և Սոբչակին ձերբակալել են:
Նավալնին ձերբակալվել էր նաև մայիսի 6–ին՝ «Միլիոնների երթ»-ի ժամանակ:












































