Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք երգչուհին պատրա՞ստ է ամուսնանալ Կասպեր Սմարթի հետ, թե՝ ոչ:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ խոսակցությունները սկսել են պտտվել այն բանից հետո, երբ իր What to Expect When You’re Expecting ֆիլմի մասին խոսելիս՝ Լոպեսը հայտնել էր, որ պատրաստ է ավելի շատ երեխաներ ունենալ:
People-ին տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ կրկին երեխա ունենալն օրհնություն կլինի, քանի որ երեխաներն ուրախություն են բերում:











































