Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Մարտի 1-ի զոհի մայրը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը չի հավատում

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի խոսքերով՝ որևէ կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցությունն ուղղված է «մարդկանց ձայները պահելուն»: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ միմյանց կողք նստելու և պայմանավորվածությունների շուրջ բանակցելու փաստը:

«Ես ինքս զզված ու ցնցված եմ: Գնացել եմ ընտրության ու տեսել եմ, թե ինչ է կատարվում. ժողովրդին դարձրել են ստրուկ: Նորից եմ ասում, Տեր-Պետրոսյանի և Օսկանյանի՝ իրար կողք նստելուն նայում եմ որպես ՀԱԿ-ի ձայները պահելու միջոց: Բայց համագործակցության երբևէ չեմ հավատում, գտնում եմ, որ դա ճիշտ չի լինի»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Հարցին՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ֆոնին շարունակո՞ւմ է հույս ունենալ, որ ՀԱԿ-ը կշարունակի հետամուտ լինել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, նա պատասխանեց. «Այո, հույսս միայն նրա վրա եմ դրել: ՀԱԿ-ը միակ ուժն է, որը կարող է մարտի 1-ի հետ կապված որևէ փոփոխություն մտցնել: Ես կուզեմ, որ նրանք գնան խորհրդարան և այս հարցը բարձրաձայնեն եվրոպական ամբիոններում: ՀԱԿ-ը միակ ուժն է, որ մեր գործը հասցրել է Եվրոպական դատարան: Այնպես որ, մեզ օգնած միակ ուժը եղել է ՀԱԿ-ը և առանձին վերցրած՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոչ՝ այդ կուսակցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում