Այս օրերի Օսլոյի շրջանային դատարանում տիրում է ծանր մթնոլորտ, մայիսի 4-11-ը քննիչներն ու դատաբժշկական փորձագետները զեկուցում են Ուտեյա կղզում զոհված 69 մարդկանց մարմինների դիահերձման արդյունքները: Նախօրեին դատարանում ներկայացվել է Անդերս Բրեյվիկի կողմից սպանված 13 դեռահասների մասին պատրաստված ինֆորմացիան: Դատարանի դահլիճում ցուցադրվել է նրանց դիակների լուսանկարները:
Մթնոլորտն այնքան է ազդել դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնտզենի վրա, որ կինը ստիպված է եղել մի քանի անգամ սրբել արցունքները: Դատարանի դահլիճում նստած Բրեյվիկի դեմքը ոչ մի հույզ չի արտահայտել:
Դատական կոլեգիան նշել է, որ մարդկային առումով Արնտզենի հուզական ռեակցիան հասկանալի է, սակայն մասնագիտական տեսանկյունից դա անընդունելի է:
Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին նորվեգացի միայնակ ահաբեկիչ աջ արմատական Անդերս Բրեյվիկը երկու ահաբեկչական պայթյուն իրականացրեց՝ խլելով 77 մարդու կյանք: Բրեյվիկի գործով դատավարությունը սկսվել է ապրիլի կեսերին: Ահաբեկիչն իր մեղքը չի ճանաչում:








































