Դանիայում սկսվում է ֆինն պրոֆեսոր Տիմո Կիվիմյակի նկատմամբ դատավարություն, որին կասկածում են ռուսական հետախուզական ուժերի հետ համագործակցելու մեջ:
Ինչպես հաղորդում է Yle.fi-ին` Դանիայի ԱԳՆ-ի պահանջով դատավարությունը փակ դռների ետևում է անցկացվելու:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` Կիվիմյակը ընդունել է, որ Ռուսաստանի համար գրավոր զեկույցներ է կազմել արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնց շրջանակում նշել է դանիական մի քանի փորձագետների տվյալներ: Պրոֆեսորը պնդում է, որ ամբողջ տեղեկատվությունը բաց վիճակով գտնվել է համացանցում:
Հիշեցնենք, որ միջազգային դիվանագիտության պրոֆեսոր Տիմո Կիվիմյակին մեղադրում են, որ նա 2002 թ. աջակցել է Ռուսաստանի օգտին լրտեսությանը: Նա չի հերքել, որ Կոպենհագենում շփվել է չորս ռուս դիվանագետների հետ, սակայն պնդում է, որ զբաղվել է միայն դեսպանատան աշխատակիցների խորհրդատվությամբ:
Եթե Կիվիմյակին մեղավոր ճանաչեն, ապա նրան վեցամյա ազատազրկում է սպասվում:











































