«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը փակում է Չինաստանում իր անգլիալեզու ներկայացուցչությունը: Այս մասին նշվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:
Չինական իշխանությունները հրաժարվել են երկարացնել թղթակից Մելիս Չենի վիզան, որը աշխատում է ներկայացուցչությունում 2007 թվից: Նրանք նաև թույլ չեն տվել փոխարինել թղթակցին:
Ինչպես հետո պարզ դարձավ, չինական իշխանությունները այս մերժումը կապում են ինչ-որ փաստագրական ֆիլմի հետ, որը եթեր է հեռարձակվել 2011 թ. նոյեմբերին: Իսկ «Ալ-Ջազիրան» պնդում է, որ Չենը ոչ մի կապ չի ունեցել այդ ֆիլմի հետ:
Հեռուստաընկերությունում կարծում են, որ իրականում ամբողջ խնդիրը տասը տարին մեկ կատարվող իշխանափոխությունն է:
Իշխանության պետք է գան հինգերորդ սերնդի հեղափոխականները, իսկ դա զգայուն շրջան է չինական ներքին քաղաքականության մեջ, և պաշտոնյաները ցանկանում են նախապես ազատվել «անհանգիստ» լրագրողներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Al-Jazeera-ն հաղորդել է, թե իրենց այլ ընտրություն չէր մնացել` բացի անգլիալեզու ծառայությունը երկրում դադարեցնելուց: Չանը ԱՄՆ քաղաքացի է, որն արդեն 5 տարի աշխատում էր Չինաստանում՝ որպես Al-Jazeera-ի ներկայացուցիչ:











































