Երեկ «Երեկոն Պիեռ Մորգանի հետ» հաղորդման հյուրն են եղել Քիմ և Քորթնի Քարդաշյանները: Մորգանի հարցին, թե ինչքա՞ն է Քիմը վաստակում, նա պատասխանել է. «Ինչքա՞ն էլ լինի իմ եկամուտը, 10%-ը բարեգործությանն եմ տրամադրում ամեն տարի: Ինձ այդպես են սովորեցրել»: Քիմն ասել է նաև, որ մի քանի միլիոն դոլար է տվել «Դրիմ» հիմնադրամին և իր մոր հովանավորությամբ կառուցվող եկեղեցուն:
Ինտերնետում հայտնվել է այդ հարցազրույցի մի մասը, իսկ հարցազրույցն ամբողջությամբ CNN հեռուստաընկերությունը ցուցադրելու է այսօր երեկոյան: