2001-2010 թվականներին կատալոնական «Բարսելոնա»-ն 2 անգամ հաղթանակ է տարել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում (2006թ. և 2009 թ.), դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (2009), նվաճել է UEFA-ի Սուպերգավաթը (2009), 4 անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն (2004/05, 2005/06, 2008/09 и 2009/10), նվաճել է «Արքայի Գավաթ»-ը (2008/09), ինչպես նաև 3 անգամ ճանաչվել է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող (2006, 2007 и 2010):
Երկուշաբթի Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երեկոյի ժամանակ «կապտանռնագույններ»-ն արժանացել են 8 մրցանակի:
Կիսապաշտպան Չավին ճանաչվել է 2011 թվականի լավագույն խաղարկող, հարձակվող Լիոնել Մեսսին` լավագույն ռմբարկու, իսկ Խոսեպ Գվարդիոլան դարձել է 2011 թվականի լավագույն ակումբային մարզիչ` առաջ անցնելով Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:






































