Օլիմպիական մարզադաշտի մոտ գտնվող բնակարանների սեփականատերերը հարկադրաբար իրենց տներից հեռացնում են վարձակալությամբ բնակվողներին, որպեսզի դրանք բարձր գներով հանձնեն Օլիմպիադայի հյուրերին ու զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Shelter բարեգործական կազմակերպության հայտարարության համաձայն՝ սեփականատերերը իրենց անխիղճ են դրսևորում, ինչպես նաև օրենք են խախտում՝ վարձակալներին վռնդելով:
Անշարժ գույքի ոլորտի մասնագետների գնահատականով՝ եթե Ստրատֆորդի բնակարանները վարձակալությամբ են տրվում շաբաթական 350 ֆունտով, այժմ դրանք 6000 ֆունտ արժեն:












































