Մայիսի 7-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը: «Լոռու ՃՇՇ»-ի ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:







































