Իրաքի մի շարք քաղաքներում ահաբեկիչների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 15 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայությանը, առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաաքուբա քաղաքում (Դիյալա մարզ): Ականատեսները պատմել են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շիական ընտանիքի պատկանող տանը: Դրանից հետո անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգից: Նույն քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ատրճանակից:
Եվս մեկ ահաբեկչություն տեղի է ունեցել Բաղդադում, որտեղ պայթյուն է իրականացվել ուղևորատար ավտոբուսում: Դրան հետևել են ևս երկու պայթյուն: Վիրավորվել են երկու ոստիկան և երկու զինվորական:
Նշենք, որ միայն ընթացիկ տարվա ապրիլին, ըստ պաշտոնական տվյալների, Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 126 մարդ:








































