Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Սլովենիա մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սլովենիայի նախագահ Դանիլ Թուրքի հետ հանդիպումից հետո մեկնել է Բլեդ քաղաք:
Այստեղ գործող Մերձավոր Արևելքի ու Բալկանների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IFIMES) Էրդողանին ճանաչել է որպես «Տասնամյակի պետական գործիչ»: Մրցանակն Էրդողանին հանձնել է Խորվաթիայի նախկին նախագահ Ստիպե Մեսիիջը:
Էրդողանն արդեն իսկ Սլովենիայից պաշտոնական այցով ժամանել է Իտալիա, ուր նա հանդիպումներ կունենա նախագահ Ջորջիո Նեապոլիտանոյի և վարչապետ Մարիո Մոնտիի հետ:












































