Մեքսիկայում, որտեղ բուռն կերպով ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, կիրակնօրյա հեռուստաբանավեճերի կազմակերպիչները ներողություն են խնդրել հեռուստադիտողից պարբերաբար կադրի մեջ հայտնվող իրենց աշխատակցուհու չափազանց բաց հագուստի համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ կնոջ կիպ զգեստը չափազանց մեծ լանջաբացվածք է ունեցել և շեղել է հեռուստադիտողի ուշադրությունը բանավեճի ընթացքում բարձրացվող լուրջ խնդիրներից:
Հաղորդվում է, որ հեռուստաընկերության աշխատակցուհին նախկինում եղել է Playboy-ի մոդել:
Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 1-ին:











































