Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Մոսկվայում կայացել է Վալդիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, ով ևս 6 տարով կստանձնի այդ պաշտոնը։ Երեկ երեկոյան երկրի «նոր-հին» ղեկավարը օրն ավարտել է սառցե հրապարակում՝ հոկեյ խաղալով սիրողական թիմերի մրցաշարի ժամանակ։ Այս մասին հաղորդում է RBC-ն։
Պուտինը դուրս է եկել վերջին խաղակեսում և միանգամից երկու գոլ խփել։ Իսկ նրա թիմը, պարզ է, հաղթել է 6։5 հաշվով։












































