Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել ընդդիմադիր առաջնորդներ` բլոգեր Ալեքսեյ Նավալնին և «Ձախ ճակատի» ղեկավար Սերգեյ Ուդալցովը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Հայտնի է, որ երեկ երեկոյան ընդդիմությունը հայտարարել էր քաղաքի կենտրոնում անժամկետ «քաղաքական զբոսանքներ» անցկացնելու մասին, որոնց ժամանակ չեն օգտագործվի պաստառներ և չեն հնչեցվի կարգախոսներ։ Այդ կոչից հետո Մոսկվայի կենտրոնում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Ոստիկանությունը բավականին կոշտ կերպով փորձել է նրանց դուրս մղել այդ տարածքից։







































