Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկուշաբթի օրն ասել է, որ ինքն է երկիրը ղեկավարում և պատրաստվում է Կարակաս վերադառնալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ 57-ամյա Չավեսը ելույթ է ունեցել Վենեսուելայի պետական հեռուստատեսությամբ` Կուբայից:
Հիշեցնենք, որ նախագահը գտնվում է Կուբայում քաղցկեղի դեմ բուժում ստանալու նպատակով, մինչդեռ խոսակցություններ են պտտվում, որ նրա առողջական վիճակը վատթարանում է:










































