Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Հալալա. Blog

Armenia.im բլոգերը այսօր գրում է.

Ինչ ասեմ, հալալա Հանրապետականներին: Իրանք ապացուցեցին, որ առանց լցոնում ու առանց վախեցնելու ու ճնշումների էլ կարող են հաղթել ընտրությունները. մենակ փողով, չոր փող: Նրանք ապացուցեցին, որ մեր ազգը փողի համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ես սա հայերեն եմ գրում, որովհետև ամաչում եմ, որ այլ ազգի մարդիկ կարդան:

Մեր ազգը ամեն ինչ կանի փողի համար: Երբ ես ասում եմ «մեր ազգը» ես նաև նկատի ունեմ բոլոր այն կուսակցությունները և դաշինքները, որ մասնակցում էին ընտրություններին: Ես զարմացած չեմ, թե ինչու ՀԱԿ-ը հավաքեց 7%: Նրանց սակավաթիվ և աննպատակ հանրահավաքներից պարզ էր, որ ավել չեն հավաքելու: Ես չեմ զարմանում նաև, որ Հանրապետականները նկարեցին այդ տոկոսը, որ ՀԱԿ-ը անցնի՝ մեկա վտանգ չկա:

Այնպես անցկացնել ընտրությունները, որ դիտորդներից բռնած մինչև անգամ Ազգային Ժողով չանցած կուսակցություններ գոհ լինեն՝ այ սա վարպետություն է: Հենց սրա համար էլ ոչ մի կուսակցություն խելքին մոտ ծրագիր չէր գրել ու ներկայացրել: Մեկա ամեն ինչ պարզ էր:

Այնպես վերահսկել լրատվամիջոցները, որ անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ները ձենները կտրած նստեն ու բան չասեն, բացի «կասկածելի մերսեդես ավտոմեքենա է անցնում ընտրատարածքի կողքով»: Կամ իրանց ամենակարդացվող նյութը այսօր լինի «Ճոպանուղու տոմսերը թանկացել են» հոդվածը: Ու ֆսյո:

Այնպես կազմակերպել ամեն ինչ, որ անգամ մեկ հատ տեսանյութ չլինի ապացուցով. հալալա: Այս անգամ չկան ոչ մի ճնշումներ, ոչ մի լցոնում, մարդկանց լռեցնելու կամ վախեցնելու ոչ մի փորձ: Ինչ՞ի վախեցնեն կամ լցոնեն: Կամ ինչ՞ի հետո թվեր նկարեն: 21-րդ դարն է վերջիվերջո:
Հալալա Հանրապետականներին: Ինչ ասեմ: Այսպիսի ճիշտ քաղաքական խաղ ոչ ոք դեռ չէր խաղացել:

Բայց, մի բայց կա: 53 000-ից ավել ընտրող անվավեր է դարձրել քվեաթերթիկները: Իմ նման: Այ սրա համար եմ ես ուրախ: Սա այն մարդիկ են, թեկուզ սակավաթիվ, ովքեր չեն հավատում և ոչ մի դիմադիր կամ ընդիմադիր կուսակցությանը: Նրանք սպասում և հավատում են ծրագրերին: Նրանց համար Սերժ, Լևոն, Րաֆֆի, Գագիկ կամ Ռոբերտ միևնույն է:

Իսկ մնացած հարցերում հալալա Հանրապետականներին, նրանք հասկացան և առաջարկեցին մեր հայրենակիցներին այն, ինչ նրանք ուզում էին ամենից շատ՝ փող:
Այս պարագայում նաև հալալ է Հանրապետականներին, որովհետև իրանք սա շուտ հասկացան և ճիշտ կողմնորոշվեցին: Ուրիշ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չէր կարող տալ մարդկանց այն, ինչ նրանք ուզում էին ամենից շատ:

Ինչքան ուզում էս հրավիրի ընդդիմադիրին հեռուստաեթեր, բաց թող քաղբանտարկյալին թող վայնասունը գցի երկրով մեկ, մեկ է նա բան չունի ասելու և մեկ է մարդիկ դա չեն ուզում: Մարդիկ փող են ուզում: Փող տաս Էրդողանին էլ կընտրեն:

Եթե մարդիկ իրանց կամքով գնում են ու գաղտնի, կրկնում եմ փակ, քվեարկում են Հանրապետականի կողմ, ուրեմն հալալա Հանրապետականներին: Չէ իրոք հալալա:

Ես ասեմ ավելին:

Հիմա մեզ շատ շուտ է դեմոկրատիա: Որովհետև դեմոկրատիայի դեպքում մեծամասնությունն է ընտրում կառավարություն: Իսկ մեր մեծամասնությունը ինքներս հասկացանք թե ինչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում