Եվրալիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության եզրափակիչ խաղը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը` Վոլֆգանգ Շտարկի գլխավորությամբ: Որոշիչ խաղում կհանդիպեն Մադրիդի «Ատլետիկո»-ն ու Բիլբաոյի «Ատլետիկ»-ը` մայիսի 9-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եզրային մրցավարները կլինեն Յան-Հենդրիկ Զալվերն ու Մայք Պիկելը, իսկ չորրորդ պաշտոնյան ֆրանսիացի Ստեֆան Լանուան է: Լրացուցիչ օգնականները գերմանացիներ Ֆլորիան Մայերն ու Դենիս Այտեկինն են:
42-ամյա մրցավարի ակտիվում կա ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացրած 89 խաղ:





































