Ռուսաստանը հանել է Լիբիա զենք մատակարարելու բեռնարգելքը, ինչպես նաև թույլ է տվել լիբիական Նավթի ազգային ընկերության, Լիբիայի կենտրոնական և լիբիական արտասահմանյան բանկերի հետ ֆինանսական օպերացիաներ իրականացնել: Համապատասխան հրամանը` թվագրված մայիսի 6-ով, հրապարակվել է այսօր։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«ՌԴ նախագահի 2011 թվականի մարտի 9-ի հրամանով նախատեսված միջոցառումները չեն տարածվում վաճառքի, մատակարարման և Լիբիային զինամթերք և դրա հետ կապված տարբեր տեսակի նյութական միջոցների տրամադրման վրա»,- նշված է փաստաթղթում:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է նաև, որ թույլատրվում է ֆինանսական օպերացիաներ իրականացնել մի շարք լիբիական հաստատությունների հետ: