Դատարանն Իրաքում ազատ է արձակել «Հեզբոլլահ» լիբանանյան շիա կազմակերպության ենթադրյալ անդամին, ով մեղադրվում էր 2007 թվականին հինգ ամերիկյան զինծառայողի սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանի որոշումը հիմնավորվել է բավարար ապացույցների բացակայությամբ:
Ալի Մուսա Դակդուկին անցած տարի իրաքյան իշխանություններին էին հանձնել ամերիկյան զինված ուժերը: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ նա ազատ կարձակվի:







































