Իսպանական ABC պարբերականի հաղորդմամբ` Իսպանիայի ընտրանին կարող է դուրս չգալ խաղադաշտ Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի 2012 թվականի առաջության եզրափակիչի ժամանակ, եթե Ուկրաինայի ղեկավարությունը քայլեր չձեռնարկի երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ առաջացած իրավիճակի լուծման ուղղությամբ:
Նման տարբերակը հնարավոր է առաջնությանը մասնակցող բոլոր թիմերի բոյկոտի համընդհանուր որոշման դեպքում, և, իհարկե, եթե Իսպանիայի ընտրանին կարողանա մրցաշարի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերել:
«Մենք Կիև կմեկնենք միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի ղեկավարությունը լուծում տա Տիմոշենկոյի շուրջ առաջացած իրավիճակին»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն:
Իսպանացի պաշտոնյայի խոսքերով՝ «Եվրո-2012»-ը բոյկոտելու տարբերակն արդեն իսկ քննարկվում է Գերմանիայում:






































