Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սիրիայում անցկացված ընտրությունները կեղծիք է համարում, քանի որ դրանք ազատ կարող են լինել միայն Քոֆի Անանի ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն:
«Ֆրանսիան դատապարտում է Դամասկոսի կողմից կազմակերպված ընտրությունները, որի պայմանները կեղծիք են հիշեցնում: Սիրիայի ժողովուրդը կարող է ազատ իր կամքն արտահայտել քաղաքական գործընթացի շնորհիվ, որը նախատեսված է Քոֆի Անանի ծրագրով»,- ասել է Վալերոն Փարիզում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ:
Երկուշաբթի, առաջին անգամ 50 տարվա ընթացքում, Սիրիայում բազմակուսակցական հիմքի վրա Ազգային խորհրդի ընտրություններ են կայանում:
Սիրիական իշխանությունները խոստանում են ներկայիս ընտրությունները դարձնել ազատ, թափանցիկ և արդար:
Իր հերթին այն բոյկոտող ընդդիմությունը համարում է, որ ստեղծված պայմաններում ազատ ընտրություններ կազմակերպելն անհնար է:











































