Armchess.am-ի տեղեկացմամբ` գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ով Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մասնակցում է «Բոսնիա-2012» մրցաշարին, երեք տուրից հետո վաստակելով 3 միավոր`գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
3 միավոր ունի նաև գրոսմայստեր Ալեքսանդր Կովաչևիչը (Սերբիա), սակայն վերջինս հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:





































