«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ս.թ.հունիսի 1-ից ճոպանուղու շահագործումն իրականացվելու է ամառային ռեժիմով, այն է՝10:00–18:00 ժամային գրաֆիկով, և կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնելու շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից:
ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնում՝ ըստ սահմանված 10:00–18:00 ժամային գրաֆիկի:
Հաշվի առնելով ճոպանուղու շահագործման ծախսերի աճը՝ ճոպանուղին շահագործող «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունիսի 1-ից սահմանել հետևյալ գնացուցակը.
– Միակողմանի տոմս՝ 3000 դրամ,
– Երկկողմանի տոմս՝ 4000 դրամ,
Ուղևորությունը հարակից համայնքների բնակիչների համար՝
– երկկողմանի տոմս՝ 1000 դրամ,
– միակողմանի տոմս՝ 500 դրամ:
«Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ՓԲԸ








































