Մայիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն տեղափոխված հիվանդներից 7-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից բժիշկ Ասլանյանը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 20 քաղաքացի ևս շարունակում են բուժում ստանալ պայթյունի հետևանքների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմիջապես մայրաքաղաքի հիվանդանոցներ էին տեղափոխվել 100-ից ավելի քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանց մեծամասնությունն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ ոմանք շարունակում են բուժում ստանալ:












































