Եվրահանձնաժողովը շնորհավորել է Սերբիային խաղաղ և ազատ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և նոր կառավարության շուտափույթ ձևավորման կոչ արել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք կցանկանայինք շնորհավորել սերբերին խաղաղ և ազատ խորհրդարանական և նախագահական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել երեկ: Հիմա մենք սպասում ենք երկրի կառավարության շուտափույթ ձևավորմանը»,- ասել է նա լրագրողներին:
Եվրահանձնաժողովը սպասում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջատարն է նախկին նախագահ Բորիս Տադիչը` հավաքելով ձայների 24,81%-ը: Նրա գլխավոր հակառակորդ Թոմիսլավ Նիկոլիչը աննշան ետ է մնում նրանից` հավաքելով 24,71%:
Նրանց մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 20-ին:











































