Ֆրանսիայում ստեղծվել է հատուկ հեղուկացիր (սփրեյ), որը թույլ կտա մի քանի վայրկյանով հայտնվել հարբած վիճակում: Հեղուկացրի փոքրիկ սրվակը ստեղծել են ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Ստարկն ու Հարվարդի համալսարանաի աշխատակից Դեվիդ Էդվարդսը, որը նախկինում ևս զբաղվել է այսօրինակ աերոզոլների մշակմամբ:
Ստրակի խոսքով՝ WA | HH Quantum Sensations անվանումը ստացած հեղուկացրի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս մարդկանց իրենց հարբած զգալ, սակայն վնաս չի հասցնում օրգանիզմին: Հեղինակները հայտնում են, որ 2 մլ հեղուկացրի շշի կոճակի մեկ սեղմումով մարդը կարող է ստանալ սպիրտի 0,075 միլիլիտր չափաբաժին, ինչը բավարար է ալկոհոլի ազդեցությունը մի քանի վայրկյանով վայելելու համար: Շրթներկի տուփի չափ սրվակը հնարավոր է ձեռք բերել 20 եվրոյով:
Նշենք, որ Էդվարդսը նախկինում թողարկել է սուրճի, թեյի և շոկոլադի բույրերով հեղուկացիրներ:











































