Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է իր թիմի կազմում ներգրավել «Ֆուլհեմ»-ի կիսապաշտպան Քլինտ Դեմփսիին: «Կանոնիրներ»-ը նախատեսում են մոտ ժամանակներս համապատասխան առաջարկով դիմել կիսապաշտպանի ներկայիս ակումբի ղեկավարներին:
Սակայն 29-ամյա ամերիկացու ծառայությունները հետաքրքրում են նաև «Ֆուլհեմ»-ին: Ակումբի ղեկավարներն ու մարզչական կազմը Դեմփսիի հետ աշխատանքը շարունակելու ցանկություն են հայտնել: Նրանք ձգտում են պահել ֆուտբոլիստին թիմի կազմում, ինչի համար նոր եռամյա պայմանագիր են առաջարկում:







































