«Անդերլեխտ»-ը ոչ-ոքի ավարտելով իր գլխավոր հակառակորդ «Բրյուգե»-ի հետ հանդիպումը՝ հերթական անգամ ապացուցել է, որ մրցակցությունից դուրս է: Թիմն իր պատմության մեջ 31-րդ անգամ հաղթել է Բելգիայի ազգային առաջնությունը և նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը:
Դաշտի տերերը ոչ-ոքի են գրանցել մրցավարի կողմից ավելացված ժամանակում: Գիյոմ Ժիենի 11 մետրանոց նշակետից կատարած հարվածը դիպուկ է եղել:
Մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Անդերլեխտ»-ը 7 միավորով գերազանցում է «Բրյուգե»-ին:










































