Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանը կարող է դառնալ առաջատար երկիր քաղաքական բարեփոխումների առումով

Այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման վերջնական հաշվետվությունը: Նրա խոսքով`օրենսդրության հետ կապված շարունակում է մնալ երկու հիմնահարց. նախընտրական քարոզչությունից դուրս քաղաքական ուժերի գործունեության կարգավորումը հստակ չէ օրենքում կամ ընդհանրապես բացակայում է:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ խնդիր է նաև թաքնված գովազդի հնարավորությունը. եթեր կարող են հեռարձակվել նյութեր, որոնք պատրաստվել են կուսակցությունների կողմից քարոզչության նպատակով և անփոփոխ հեռարձակվում են մի քանի հեռուստաընկերությունների եթերում, ինչը կարող է հանրության մոտ կասկածներ առաջացնել:

Երկրորդ խնդիրը, Բորիս Նավասարդյանի խոսքերով, ավելի բարդ է, քանի որ ոչ թե օրենսդրական կարգավորման կարիք ունի, այլ լրատվամիջոցների կողմից ինքնակարգավորման: Խոսքը վերաբերում է երեկոյան և ուշ գիշերին հեռուստաընկերությունների կադրերում Exit poll-ի արդյունքների՝ երկար ժամանակ պահպանմանը: Սա, Բորիս Նավասարդյանի խոսքերով, կարելի է մեկնաբանել որպես հոգեբանական ճնշում:

«Ելնելով իրողություններից՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ ընտրատեղամասերի փակումից հետո բոլոր հարցերը դեռ լուծված չեն, և այդպիսի հոգեբանական ճնշումն անթույլատրելի է, մանավանդ որ Exit poll-ի մեխանիզմը առայժմ չիաշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի»,- նկատեց բանախոսը՝ ընդգծելով, որ Exit poll-ը շատ կարևոր միջոց է ընտրական գործընթացում, և շատ կարևոր է Հայաստանում դրա փորձարկումը, բայց առայժմ այն դերը, որ նա խաղում է զարգացած ժողովրդավարական երկրներում, Հայաստանում չի կարող կատարել:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ չնայած հեռուստառադիոընկերությունների կողմից աննախադեպ լավ է լուսաբանվել ընտրարշավը, և դա միանշանակ մեկ-երկու կամ նույնիսկ երեք քայլ առաջ էր նախորդ ընտրությունների համեմատ, բայց քարոզարշավի ընթացքում այդ նույն առաջընթացը քաղաքական ուժերի կողմից չի նկատել, չի նկատվել նաև բանավեճերին մասնակցելու պատրաստակամություն.

«Համարում եմ, որ եթե որևէ թեկնածու հրաժարվում է բանավեճից, դա հանրության համար նրան ընդհանրապես չընտրելու հիմք է: Ցավոք, այդ ավանդույթը գալիս է 91-ից, երբ նախագահի հիմնական թեկնածուն միակն էր, որ հրաժարվեց բանավեճին մասնակցելուց, և այդ ավանդույթը շարունակվում է»:

Ըստ հիմնական բողոքների` մենք տեսնում ենք, որ բանավեճերին մասնակցելու առավել քիչ ցանկություն ունեին երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ: Մնացածը կամ չեզոք, կամ դրական են տրամադրված եղել:

Այս ընտրությունները, բանախոսի կարծիքով, Հայաստանին հնարավորություն են տալիս մեծ փոփոխությունների և հաջողությունների հասնել, և եթե դրական միտումները շարունակվեն, մեկ տարվա ընթացքում Հայաստանը կարող է դառնալ առաջատար երկիր քաղաքական բարեփոխումների առումով ամբողջ հետխորհրդային տարածքում:

Ամենապասիվը քարոզարշավի ընթացքում «Շանթ» հեռուստաընկերությունն է եղել, իսկ ամենաակտիվը՝ «Արմնյուզ», «Արմենիա», « Հ2» հեռուստաընկերությունները և «Հանրային ռադիոն»:

Լուսանկարը՝ PanArmenian.net-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում