Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ներքին գործերի տեղի վարչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Պրիվոկազալնի հրապարակի աղբի բաքերից մեկում աերոզոլային բալոնների բռնկման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք. ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում մի քանի պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով վիրավորվել էր 30 մարդ:










































