Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և մեկնաբանել իրեն ուղղված արտահայտությունները: Այդ մասին են տեղեկացնում իսպանական ԶԼՄ-ները:
«Ես երբեք չեմ ձգտել թաքցնել իմ թերությունները: Բայց կան մարդիկ, ովքեր մշտապես անում են դա: Ժամանակն ամեն ինչ ի հայտ է բերում: Կատարյալ մարդ ձևանալն անիմաստ է, քանի որ ի վերջո բացահայտվում է, որ մարդն ընդհանրապես չի կարող կատարյալ լինել:
Հիշում եմ Գվարդիոլային դեռ «Բարսելոնա»-ում իմ աշխատած տարիներից և պահպանում նրա մասին ջերմ հիշողություններ: Սակայն կյանքը փոփոխվում է, մարդիկ՝ նույնպես»,- ասել է պորտուգալացի մասնագետը:








































